Մեծ Բրիտանիայի բնակիչների միայն 35 տոկոսն Է արտահայտվել երկրում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու օգտին
Բրիտանացիների միայն երրորդ մասն Է պաշտպանում ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) առաջ վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումը:
Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 4-ին հայտնել Է The Times թերթը, վկայում են YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները։
Նրա տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիայի բնակիչների միայն 35 տոկոսն Է արտահայտվել երկրում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու օգտին, այդ նախաձեռնությանը դեմ Է հարցման մասնակիցների 46 տոկոսը: Հարցվածների եւս 19 տոկոսը չի կարողացել վստահ պատասխան տալ հարցին: Ընդ որում՝ ընտրությունների անցկացման կողմնակիցները հիմնականում երիտասարդներն են, իսկ հակառակորդները՝ 65-ից բարձր տարիքի անձինք:
Հարցման ընթացքում սոցիոլոգները նաեւ պարզել են, թե բրիտանացիներն ինչպես կքվեարկեին վաղաժամկետ ընտրությունների դեպքում: Արդյունքները ցույց են տվել, որ Միացյալ Թագավորության բնակիչների մոտավորապես 35 տոկոսը կաջակցեր թորիներին, իսկ 25 տոկոսն իր ձայնը կտար լեյբորիստների օգտին: Ի պաշտպանություն լիբերալ-դեմոկրատների կարտահայտվեր մասնակիցների 16 տոկոսը: Brexit կուսակցությունը եւ «Կանաչների» կուսակցությունը կստանային ձայների 13 տոկոսը եւ 8 տոկոսը՝ համապատասխանաբար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...
Որոշ լրատվամիջոցներով Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել. Ջրային կոմիտե
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մե...