Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության:

«Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս հարցում ոստիկանությունը ակնկալում է նաև մեր համաքաղաքացիների կարգապահությունն ու զգոնությունը։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները, դպրոցամերձ տարածքներում վարել դանդաղ և պահպանել առավելագույն զգոնություն, երեխաների տրանսպորտային միջոց նստելու կամ իջնելու դեպքում պարտադիր միացնել վթարային թարթող լույսերը։
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։

Ձեր անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանություն», - ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։