Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բնակիչները հայտնաբերեցին սևացած արագիլներին ճանապարհներին։
Հաշվի առնելով բնապահպանների և կամավորների բազմաթիվ մտահոգությունները դիմել եմ Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի իմանամ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրն աղտոտողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև՝ նախարարության կողմից արագիլների վերահաս վտանգը կանխելու նպատակով։
Ինձ պատասխանել են, որ Քրեական օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի փաստի առիթով նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն։
Նշված է նաև, որ արագիլների մաքրման աշխատանքների ընթացքում մաքրվել է 20 արագիլ կամավորների հետ համատեղ։ Մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև արագիլների աղտոտման պատճառ հանդիսացող ջրանցքներում։
Մնացած մանրամասներին ծանոթացեք փաստաթղթում»,- գրել է պատգամավորը: