Հասարակություն Կարևոր

Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ

WRed
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ

Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սանիթեք»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը:

«Մեր վերջին հրապարակած բաց նամակում նշել էինք, որ այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները:  Այս պահին ֆինանսական վիճակը թույլ չի տալիս աղբահանություն իրականացնել»,- ասաց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունն արդեն 5-րդ օրն է` Երևանում աղբահանություն չի իրականացնում՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանն իրենց չի վճարել ավելի քան 330 միլիոն դրամ:

«Ամեն ինչ պաշտոնական կերպով մենք ներկայացրել ենք: Ծանոթացեք կիրակի օրվա մեր հայտարարությանը, այնտեղ  սպառիչ կերպով ամեն ինչ կա: Փոխադարձ մեղադրանքների մասին ասեմ, գիտեմ, թե «Սանիթեք»-ը ինչ հայտարարություններ է անում, համենայն դեպս քաղաքապետարանը շատ հստակ, պարզ կերպով ներկայացնում է դիրքորոշումը, անելիքները, ստեղծված իրավիճակի պատճառները և դուրս գալու եղանակները»,- Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Սանիթեք»-ի աշխատանքները չկատարելու հարցին, նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Ավելի վաղ Հակոբ Կարապետյանն իր էջում հրապարակում էր արել, որում նշում էր, որ  ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։ «Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի աշխատանքի ապացույցները ամեն քայլափոխի են՝ Երեւանի փողոցներում ու բակերում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250