Գրպանահատներին դատելու համար տուժողի բողոքը պարտադիր չի լինի
Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի հանձնաժողովում այսօրվա քննարկումից հետո հավանության արժանացավ նախագիծը, որով փոփոխություններ են արվում գրպանահատությանը վերաբերող կարգավորումներում։
Ազգային ժողովում նախագծի ընդունման դեպքում այսուհետ պարտադիր չի լինի, որ տուժողները բողոքեն։ Ինքը՝ պետությունը, կարող է հայց ներկայացնել ու գրպանահատության մեղադրանք առաջադրել առանց տուժողի ցանկության։
Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ սա արվում է պրակտիկան հաշվի առնելուց։ Հայտնի է, որ մինչև հիմա գրպանահատների մեծագույն մասը բռնվում, բայց չի դատապարտվում, քանի որ տուժողների հետ համաձայնության են գալիս, նրանք էլ հետ են վերցնում իրենց բողոքները։ Դրա հետևանքով գրպանահատների մեծ մասը շարունակում է անարգել կատարել գողություններ, հատկապես՝ հանրային տրանսպորտում։
Այս նախագծի հեղինակները որոշել են վերջ դնել այդ պրակտիկային։ Սրա արդյունքում գրապանահատների դեմ մեղադրանք կառաջադրվի նույնիսկ այն դեպքում, երբ տուժողը որևէ բողոք չունենա։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...