Մոլագարության աստիճան․ «Ասում են Ամուլսարի խնդիրը կլուծվի, եթե լուծվի Արցախի հարցը»․ Թորոս Ալեքսանյան
Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
«Ասում են կարկառուն ՀԱԿ-ական Արամ Մանուկյանը հայտարարել է, որ մեր ազգի առջև ծառացած բոլոր խնդիրները, այդ թվում նաև Ամուլսարի խնդիրը կլուծվի, եթե լուծվի Արցախի հարցը:
Պատկերացնու՞մ եք մոլագարության աստիճանը, նույնիսկ Ամուլսարի խնդիրը Արցախի խնդրի հետ են կապում այս ընկերները: Գիտե՞ք չէ, թե այս ընկերների պատկերացմամբ ինչ է նշանակում Արցախի խնդրի լուծում, դա նշանակում է Ադրբեջանի հետ հաշտվել, իսկ Ադրբեջանը ասել է ու ասում է, որ հաշտություն կլինի միայն և միայն այն դեպքում, երբ որ Արցախը ամբողջովին վերադարձվի իրեն և ՎԵՐՋ: Լևոնականները ահա սա են համարում Արցախի հարցի լուծում, որի դիմաց ժողովրդին խոստանում են տնտեսական հեղափոխություն, հայրենադարձություն ու նույնիսկ Ամուլսարի հանքի չշահագործում:
Այստեղ են ասել՝ սուտը մեռնի այ .... ասել էի հա: Որքան կարող է մարդ շիզոֆրենիկ լինել, որ հավատա այդ զառանցանքներին: Տնտեսական հեղափոխության համար պետություն կառուցեք այ անմեղսունակներ, կոռուպցիայի դեմ պայքարեք (ոչ թե խոսքով, այլ իսկականից), մենաշնորհները վերացրեք, ազգային իդեաներ գեներացրեք ու մարդկանց կոնսոլիդացնող գաղափարների շուրջը մոբիլիզացրեք, այսպես են երկիր կառուցում, այլ ոչ թե թշնամու բարեխղճությանը ապավինելով` նրա դեմ կապիտուլյացիայի ենթարկվում, այ կապիտուլացված խեխեներ:
Ի դեպ, եթե Ամուլսարի խնդիրը կարելի է կապել Արցախի հարցի լուծման հետ, ուրեմն այդ գաղափարը շրջանառության մեջ դնողին, ու առավել ևս դրան հավատացողներին, կարելի է կապել ու ուղղարկել համապատասխան հաստատություն՝ հոգեկան առողջության վիճակը ստուգելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...
Սարը չի ամուլ, որոշողներն են ամլիկ․ Լյովա Խաչատրյան
ԱԺ նախկին մի քանի գումարումների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի դիրքորոշումը Ամուլ...
Մինչ Ամազոնի անտառներն այրվում են, Բրազիլիայի նախագահը սելֆի է անում և կատակում է. Daily Mail
Մինչ Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում և մի շարք այլ քաղաքներում ցույցեր են ընթանում՝ Ամազոնի արևադարձային ա...