Հասարակություն Կարևոր

«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին

WRed 650 դիտում
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին

Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ, համընկնում էր, թե կանխամտածված ընտրություն, բայց ներկայացման գլխավոր հերոսի խոսքը հենց այդ պահին ուղղված էր թատերական խմբի ղեկավար ոմն Նիկոլի:

 

«Էս ինչխ է փոխվել Գյումրին: Տեսնիս մեր տեքստիլը կա՞ դեռ: Էդտեղ թատերական խումբ կար: Ըտեղ եմ սկսել, ըտեղ եմ հասկցել, ըտեղ եմ թատերական խումբ գնացել: Ղեկավարը ընգեր Նիկոլն էր: Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա: Ընձի հմի էլ ըդպես կթվա: Հլը ըսեք ընչի՞: Որովհետև ընգեր Նիկոլն է ընձի թատրոնի տառերը սորվցրել»,- ասաց դերասանը: 

Ներկայացումը մի պահ ներկաների ծիծաղը շարժեց և իրարանցում առաջացրեց ՝ շատերի մոտ տպավորություն ստեղծելով, թե դերասանի խոսքերն ուղղված են հենց վարչապետին: Փոքրիկ ներկայացումը նաև Նիկոլ Փաշինյանի ծիծաղը շարժեց: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250