Վիճաբանություն-ծեծկռտուք․ ակումբի տնօրենը կոտրած շշով հարվածել է տղամարդու գլխին և պարանոցին
Օգոստոսի 22-ին, արտակարդգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ժամը 04:20-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արարատ Ոսկանյանն է: Կոտայքի ոստիկանները պարզել ե նաև, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղում գործող «Գոլդ» ակումբում, դեռևս չպարզված հանգամանքներում, վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ոսկանյանի և Երևանի բնակիչ, 25-ամյա Սուրեն Մոսինյանի միջև, որի ժամանակ վերջինս գարեջրի կոտրած շշով հարվածել է Ա. Ոսկանյանին: Երեկ 17:30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանում հայտնաբերել են Ս. Մոսինյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ կասկածյալ Ս. Մոսինյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Գոլդ» ակումբի տնօրենն է:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...