Արդեն 3 օր է՝ ինչ հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում
Արդեն 3 օր է՝ ինչ հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, և վտանգված է դեղձի մթերումը: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները, որոնց նկատմամբ նշանակված է մաքսային զննում, արդեն երրորդ օրն է շարունակում են կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում. կուտակումները շարունակվում են:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ գյուղմթերքի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ գյուղմթերքի բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման աշխատանքների համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով:
Դեղձով բեռնված մեքենաները սկզբից անցել են ռենտգենային ստուգում, որի արդյունքները եղել են դրական: Նրանից հետո նշանակել են զննում, որի հիմնավորումը չկա: Ինչևիցե, ընկերությունը պատրաստ է կատարել մաքսային մարմնի պահանջը, եթե վերջիններս դեղձի մաքսային զննման ողջ գործընթացն (բեռնաթափումը, տեղափոխումը զննման վայր, բեռնաբարձումը) իրականացնեն անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադար...
«էդ ապրանքը մենակ բանակին հարմար կլինի․ էն որակի չի, որ ձեր բոլոր կետերում տաք»․ ապագա զինվորի հոր առաջարկը․ Բակուր Մելքոնյան
Գործարար Բակուր Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց, թե բա մեկին հանդիպի, առաջարկ ո...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...