Վարչապետ Փաշինյանը Ջերմուկ այցի ընթացքում չի գնացել Գնդեվազ գյուղ. համայնքի բնակիչները դժգոհ են
Գնդեվազ համայնքի բնակիչները դժգոհ են, որ այսօր վարչապետ Փաշինյանը Ջերմուկ այցի ընթացքում չգնաց Գնդեվազ գյուղ:
«Որ եկել ա Ջերմուկ, խի՞ չի եկել Գնդեվազ», - ասաց քաղաքացիներից մեկը:
«Խաբեց, էսօր էլ խաբեց», - արձագանքեց մյուսը:
Հիշեցնենք, որ առավոտից Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել էր Ջերմուկ: Փաշինյանը ելույթ է ունեցել Ջերմուկի հրապարակում, ապա շրջայց կատարեց Սարավանում, որտեղ բնակիչները մեծամասամբ նշեցին, որ կողմ են հանքի շահագործմանը, իսկ այս պահին գտնվում է Գորայքում:
Այստեղ լրագրողներից մեկը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ինչո՞ւ չգնաց Գնդեվազ, քանի որ նրանք սպասում էին իր հետ հանդիպմանը և դեմ են հանքի բացմանը: Փաշինյանին զարմացրեց այս դիտարկումը:
«Բա ասում են գնդեվազցիք կողմ են», - հակադարձեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադար...
Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական տեղեկատվության համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամ...