Երևանում 71 հարկանի «Անմոռուկ» անունով երկնաքեր ունենալու համար 270 մլն ԱՄՆ դոլար ներդրում կարվի
Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկ ունեցող երկնաքերի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝ 5։ Այս մասին «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին։
«Ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն առաջարկվում է ստեղծել և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունն այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները` ծրագրի իրականացման ընթացքում։
Հանդիպմանը ներկայացվել են նաև համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։
Համալիրը կոչվում է «Անմոռուկ», այն կկառուցվի մայրաքաղաքի հարավային մասում, Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադար...
Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական տեղեկատվության համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամ...