Սոնա Աղեկյանին բերման են ենթարկել. նա քաղաքապետարանի ներկայացուցչին առաջարկեց «շնչել կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած գարշահոտությունը»
Երեւանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքների կոյուղագծից զրկվելու թեմայով մամուլի ասուլիսից հետո Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի եւ նշված հասցեի բնակիչների հետ որոշեցին գնալ եւ հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպեց Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետեւանքով առաջացած գարշահոտությունը», որից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց եւ ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։
Տեսանյութը՝ News.am
Նմանատիպ հոդվածներ
Մի քանի կիլոմետրանոց խցանում Վրաստանից դեպի Հայաստան անցակետ
Մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Վրաստանից դեպի Հայաստան անցակետ։ Aurora News-ին տեղից հայտնում են, որ խցան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել ոստիկանության ավտոպարկին
Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ստորոժինեց փոքր քաղաքում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել շենքերին, մեքենաներին և...
Ռուսաստանում դեռահասը կացնահարել է ընտանիքի անդամներին
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի Պատրիկեեւո գյուղում հայտնաբերվել են հինգ մարդու դիեր, որոնք սպանվել են կացնի միջոցով: Ինչպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավստրալիայում քաղաքացիները վնասազերծել են մարդասպանին
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում քաղաքացիները վնասազերծել են մարդասպանին ու ոստիկանություն կանչել։ Տղամարդը, իսլամական կարգախ...