Ռուսաստանում դեռահասը կացնահարել է ընտանիքի անդամներին
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի Պատրիկեեւո գյուղում հայտնաբերվել են հինգ մարդու դիեր, որոնք սպանվել են կացնի միջոցով: Ինչպես հաղորդում է ՌԵՆ հեռուստաալիքը, նրանք բոլորը միեւնույն ընտանիքի անդամներ էին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հնարավոր մարդասպանը 16-ամյա պատանին է, որի մարմինը հայտնաբերվել է հանցանքի վայրի մերձակայքում: Ռուսաստանի Քննչական կոմիտեում նշել են, որ ենթադրվում է, որ օգոստոսի 18-ի գիշերը հենց նա է սպանել իր մորը, տատին, պապին, եղբորն ու քրոջը, այնուհետեւ ինքնասպանություն գործել:
ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը Ուլյանովսկի մարզի դատախազությունում հաստատել է Պատրիկեեւո գյուղում վեց մարդու դիերը հայտնաբերելու փաստը: Նրա խոսքով՝ դեռահասի մարմինը գտնվում էր տնից 500 մ հեռավորության վրա՝ բջջային կապի աշխատարակի հարեւանությամբ:
«Ուլյանովսկայա պրավդա» պարբերականը նշում է, որ սպանություն գործելու որոշման մասին դեռահասը հայտնել էր իր ընկերոջը՝ ուղարկելով նրան ձայնային հաղորդագրություն:
ՏԱՍՍ-ի զրուցակիցը հայտնել է, որ երիտասարդ տղամարդը նաեւ թողել էր նամակ մահից առաջ: Դրանում նա պատմել էր, որ որոշել է ինքնասպանություն գործել: Դեռահասը հարազատների սպանությունը բացատրել էր նրանով, որ չէր ցանկանում , որ «նրանք ունենային ապրումներ իր մահվան կապակցությամբ»:
ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված մեկնաբանությունում Ուլյանովսկի մարզի դատախազության ներկայացուցիչն ասել էր, որ դեռահասը, հնարավոր է, տառապում էր շիզոֆրենիայով: Ընդ որում՝ նա նշել էր, որ երիտասարդը գերազանց էր սովորում, մասնակցում էր օլիմպիադաներին եւ վիկտորինաներին, իսկ նրա ընտանիքը համարվում էր բարենպաստ:
Նմանատիպ հոդվածներ
Մի քանի կիլոմետրանոց խցանում Վրաստանից դեպի Հայաստան անցակետ
Մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Վրաստանից դեպի Հայաստան անցակետ։ Aurora News-ին տեղից հայտնում են, որ խցան...
Միջադեպ ոստիկանների ու ցուցարարների միջև. ԱԺ-ի դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց. Tert.am
Ազգային ժողովի դիմաց միջադեպ է գրանցվել, ոստիկանության ծառայողները փակել են դարպասները ժողովրդի դիմաց:Ազգային ժողովի դիմ...
Բրազիլիայի Ամազոնի արևադարձային անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել
Բրազիլիայի Ամազոնի արևադարձային անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել, հաղորդում է CNN-ը: Գիտնականները նախազգուշացնում ե...
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղ...