Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի մարզում. 22 անձ բերման է ենթարկվել
Օգոստոսի 11-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վադենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն: Ներգրավված էին հարյուրավոր ոստիկաններ:
Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:
Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 22 անձինք, որոնցից 9-ը նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված:
Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Ուժեղացված ծառայությունները շարունակական են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավստրալիայում քաղաքացիները վնասազերծել են մարդասպանին
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում քաղաքացիները վնասազերծել են մարդասպանին ու ոստիկանություն կանչել։ Տղամարդը, իսլամական կարգախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ "Արևիք" ազգային պարկի հրդեհված հատվածներից թարմ տեսարաններ
«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է հրապարակել «Արևիկ» ազգային պարկից իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել ոստիկանության ավտոպարկին
Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ստորոժինեց փոքր քաղաքում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել շենքերին, մեքենաներին և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 7 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 51 մարդ է տուժել. Ռիո դե Ժանեյրո
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի կենտրոնում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 51 մարդ է տուժել, հա...