Վթար՝ Լոռու մարզում. վիրավոր հղի կնոջ 8 ամսական պտուղը մահացել է
Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 08։30-ի սահմաններում Արդվի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերյոժա Վերանյանն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե հենապատին։
Վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ՝ վարորդի համագյուղացի, 31-ամյա Արաքս Մխիթարյանը, Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 7-ամյա Արթուր Պոստոլոկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Մխիթարյանը վարորդ Ս. Վերանյանի կինն է, ով եղել է հղի ու վթարի հետևանքով 8 ամսական պտուղը մահացել է, իսկ Ա. Մխիթարյանին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով Երևանից ժամանած հատուկ ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
Գերեզմաններ պղծողը կին է. նրան տանում են փորձաքննության
Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Եռաբլուրում ապրիլյան հերոսների գերեզմանները պղծած անձը հայտնաբերվե...
2,8 մլն հա տարծաք. Սիբիրյան հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ և Կանադա
Սիբիրյան անտառային հրդեհների ծուխը հասել է Ալյասկա և Կանադայի արևմտյան ափի որոշ շրջաններ: Այդ մասին հայտարարել է NASA-ն՝...