2,8 մլն հա տարծաք. Սիբիրյան հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ և Կանադա
Սիբիրյան անտառային հրդեհների ծուխը հասել է Ալյասկա և Կանադայի արևմտյան ափի որոշ շրջաններ: Այդ մասին հայտարարել է NASA-ն՝ հղում անելով արբանյակային տվյալներին:
Ըստ Գոդդարդի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնի մթնոլորտի ուսումնասիրման մասնագետ Քոլին Սեֆտորի, ծուխն այժմ հասել է կանադական Վանքուվերու ամերիկյան Սիեթլ: Մի մասը տարածվել է նաև Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, գրում է tjournal ru-ն:
Գիտնականները նշում են, որ տարածաշրջանում մթնոլորտի աղտոտման վրա ազդում են նաև Կանադայի հրդեհները՝ այնտեղ նույնպես անտառն է այրվում:
Հրդեհներին հետևում է նաև «Ռոսկոսմոսը»՝ այնտեղից փրկարարներին տեղեկություններ են հաղորդել 2 քկմ տարածքում իրավիճակի մասին:
Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը գերազանցում է 2,8 մլն հա-ն: Ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում 170,000 հա վրա, հիմնականում Իրկուտսկի և Կրասնոյարսկի երկրամասերում: Ըստ ՌԴ բնության նախարարության, սիբիրյան անտառներում հրդեհների հիմնական պատճառը բնական գործոնն է՝ այսպես կոչված «չոր ամպրոպները»:
Նմանատիպ հոդվածներ
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
«Ձեռքերդ կտրի, արյունդ մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին». նոր մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հե...
Գերեզմաններ պղծողը կին է. նրան տանում են փորձաքննության
Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Եռաբլուրում ապրիլյան հերոսների գերեզմանները պղծած անձը հայտնաբերվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...