Երևանում 42-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկված 67-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 67-ամյա Ծովինար Պ-ն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 20-ին` Երևանի Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Այդ օրը, ժամը 22։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Կ-ն իր վարած Volkswagen Tuareg մակնիշի 35 VD 926 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Ծովինար Պ-ին, որը տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...
Գերեզմաններ պղծողը կին է. նրան տանում են փորձաքննության
Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Եռաբլուրում ապրիլյան հերոսների գերեզմանները պղծած անձը հայտնաբերվե...
2,8 մլն հա տարծաք. Սիբիրյան հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ և Կանադա
Սիբիրյան անտառային հրդեհների ծուխը հասել է Ալյասկա և Կանադայի արևմտյան ափի որոշ շրջաններ: Այդ մասին հայտարարել է NASA-ն՝...