Վրաստանում ավտովթարից տուժած 14-ամյա տղան ու նրա 17-ամյա քույրը դուրս են գրվել հիվանդանոցից
Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա տղան ու նրա 17-ամյա քույրը դուրս են գրվել հիվանդանոցից, Aysor.am-ը տեղեկացավ ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանից։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին:
Աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ: Նա հաջողությամբ վիրահատվել էր:
Տղան Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, միացված արհեստական շնչառության սարքին: Նա ևս վիրահատվել էր:
Նույն վթարից ևս մեկ տուժած՝ 12-ամյա տղան հուլիսի 12-ին ապաքինված դուրս էր գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Նմանատիպ հոդվածներ
ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք՚. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքի իր էջում գրառում ու լուսանկար հրապարակել. ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ...
«Սանիթեքի» մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում. հայտարարություն
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հաս...
Հայ զբոսաշրջիկների վերջին խումբը վերադարձավ Եգիպտոսից
Հայաստան վերադարձավ Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների վերջին խումբը: «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հու...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...