Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ: Միայն նշեց՝ փորձում են աշխատել որքան հնարավոր է արագ:
«Մնացել են ներքին հարդարման աշխատանքները, օդափոխության համակարգի և կոյուղու աշխատանքներն են իրականացվում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում կատարվել են տեխնոլոգիական լուծումների հետ կապված որոշակի փոփոխություններ.
«Ընդհանուր դիզայնի, ակուստիկայի, տեխնոլոգիական լուծումների հետ կապված փոփոխություններ եղան, դրսից մասնագետներ հրավիրեցինք, հաշվարկներ իրականացրեցին, իրենք լուծումներն են առաջարկել, որոնք արդեն քննարկման, հաստատման փուլն անցել են: Դրանից հետո մնում է էսքիզային տարբերակը շատ արագ տան ու դրա հետ կապված նյութերը ձեռք բերվեն, որոնք շատ հնարավոր է, որ դրսից բերվեն: Դրանց ձեռք բերման հետ կապված էլ հստակ ժամկետ չեմ կարող ասել:
Դրանից բացի, զուգահեռ իրականացվում է ակուստիկայի հետ կապված աշխատանքներ: Ներքին հարդարման աշխատանքներն էլ պետք է դրանից հետո արվեն: Դրա համար չենք կարող ասել՝ երբ կբացվի կրկեսը, սակայն աշխատանքները կատարվում են շատ օպերատիվ կերպով»:
Ինչ վերաբերում է Կրկեսի թողունակությանը, ապա, ըստ Հովհաննիսյանի, նախապես նախատեսված է եղել կառուցել 2500 հանդիսականի համար, սակայն, կապված նստարանների հարմարավետության ապահովման հետ, տեղերի քանակը մի փոքր կրճատվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...
Հայ զբոսաշրջիկների վերջին խումբը վերադարձավ Եգիպտոսից
Հայաստան վերադարձավ Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների վերջին խումբը: «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հու...
Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գ...