Հասարակություն

Դիլիջանի թունել տանող ճանապարհն արդեն բաց է

Դիլիջանի թունել տանող ճանապարհն արդեն բաց է
Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է…

Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20:00-ին ժամանակավորապես փակ է Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը. գործում է Սևան-Դիլիջան նախկին ավտոճանապարհը:

ժամը 20:21-ին Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը բաց է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250