ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+. Դաժան կադրեր` ՌԴ-ում մանկական խաղահրապարակում երիտասարդ կնոջ սպանությունից
Արդեն հայտնել էինք, որ ձերբակալվել է Ռամենսկայա փողոցում գտնվող մանկական խաղահրապարակում Նատալյա Բասովոյի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:
Այժմ Թելեգրամի Mash ալիքում հրապարակվել են սպանության դաժան կադրերը: Տեսանյութում երևում է, որ մարդասպանը Նատալյային մոտենում է հետևի կողմից, որը նստած է խաղահրապարակի նստարաններից մեկի վրա, և բոլորի աչքի առաջ սկսում է դանակով հարվածել կնոջը։ Կինը տեղում մահանում է։
Կատարվածից սարսափած ականատեսներն իրենց երեխաներին արագ գրկում ու փախչում են դեպքի վայրից` կարծելով, որ մարդասպանը իրենց էլ կարող է վնասել։ Բայց վերջինս իր «սև գործն» ավարտին հասցնելուց հետո թողնում ու հեռանում է սպանության վայրից։
«Նա հանեց դանակը, որսորդական մի մեծ դանակ, այն երկու անգամ խրեց կնոջ մեջքի մեջ, վիզը կտրեց ու գնաց» – պատմում են ականատեսները։
Սպանվածը 27 տարեկան էր, աշխատում էր մանկապարտեզում և ապրում էր մանկապարտեզի հարակից տարածքում վարձակալած բնակարանում։ Նա խնամում և մեծացնում էր իր 5–ամյա աղջկան։ Նատալյան ամուսնուց բաժանվել էր, որից հետո Տամբովից տեղափոխվել էր Ռամենսկայա փողոց։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տվյալներով` մահացածի դուստրը հիվանդանոց է տեղափոխվել շոկային վիճակում։ Նրան խնամում է հարազատ մորաքույրը։ Դեռ հայտնի չէ` երեխան տեսել է սպանությունը, թե ոչ։
Նմանատիպ հոդվածներ
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզահամերգային համալիրի մոտ բուսածածկույթ է այրվում
Հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայի...
Վերելակի պոկվելու հետևանքով տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Երեկ երեկոյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևան քաղաքում: Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվ...
Ասֆալտը պայթել է Սևանի ճանապարհին. արտակարգ դեպք` «արծվի թևեր»-ի հատվածում
«Ավրորա Մեդիա»-ի լրատվական բաժինը զանգ է ստացել, որ Կոտայքի մարզում, Սևանի մայրուղում, «արծվի թևեր»-ի հատվածում՝ ա...