Բագրատաշենի անցակետի պետը գործարարի՞ է ծեծել. ՊԵԿ–ը պարզաբանում է
Բագրատաշենի անցակետում երեկ՝ հուլիսի 25–ին միջադեպ է տեղի ունեցել։
Ըստ Hraparak.am–ի՝ Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել գործարար Արթուր Խառատյանին եւ արգելել, որ նրա բեռը դուրս գա մաքսատան տարածքից։ Կայքի տեղեկություններով՝ Արթուր Խառատյանից խլել են բեռնատարի բանալին եւ մեքենան կալանավորել։ Գործարարը կատարվածի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ եւ ՊԵԿ։
Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ հուլիսի 25-ին Բարգրատաշենի անցակետում տեղի ունեցած դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։
«Արեւելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան, ինչը կարող են փաստել նաեւ ականատեսները: Բացի այդ առկա են միջադեպի վերաբերյալ տեսագրություններ, որոնք հնարավորություն կընձեռեն համապատասխան մարմիններին պարզել իրականությունը։ Բոլոր այն անձինք, ովքեր գերազանցել են իրենց պաշտոնատական լիազորություններն ու պարտականությունները միանշանակ կկրեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ»,–հայտնեցին ՊԵԿ–ից։
ԱԱԾ–ից լրատվամիջոցին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ իրենք հաղորդում չեն ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...