Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Вести.Экономика-ն, ազգային արժույթներից վեցը բացասական ցուցանիշ են գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ, իսկ 4-ին հաջողվել է դրական արդյունք գրանցել:
Ըստ պարբերականի՝ ամենից շատ ամրապնդվել են հայկական դրամը (+0,09%), ուկրաինական գրիվնան (+1,36%), այնուհետև մոլդովական լեյը (+0,68%) և բելառուսական ռուբլը (+0,29%): Այսօրվա դրությամբ մեկ ամերիկյան դոլարը համարժեք է 475.94 դրամին:
Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում առավելագույն անկում է ցուցադրել վրացական լարին (-1,11%), այնուհետև ուզբեկական սումը (-0,46%), ռուսական ռուբլին (-0,27%), ղրղզական սոմը (-0,13%), ղազախական տենգեն (-0,06%) և տաջիկական սոմոնին (-0,0001%):
Մինչդեռ դոլարը միջազգային շուկայում մեկ շաբաթում աճ է գրանցել (+0,4%): Միևնույն ժամանակ նշվում է, որ Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը մեկ շաբաթում 63.2 դոլարից հասել է 63.5-ի (+0,5%):
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...