Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդ մարդկանց կյանքում վերջին 30 տարում ոչինչ չի փոխվել. Փաշինյանը` անտառահատմամբ զբաղվող գյուղացիների մասին

Կառավարության այսօրվա նիստի բուն քննարկումներից առաջ անդրադարձ կատարվեց Իջևանի դեպքերին։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այդ անտառահատումներով զբաղվել են ոչ թե անհատներ՝ սեփական…

Կառավարության այսօրվա նիստի բուն քննարկումներից առաջ անդրադարձ կատարվեց Իջևանի դեպքերին։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այդ անտառահատումներով զբաղվել են ոչ թե անհատներ՝ սեփական տունը տաքացնելու համար, այլ բիզնեսներ։

Այս բնորոշման հետ համաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ Տավուշի բոլոր բնակիչներն անտառահատումներով են զբաղվում, բայց դա այդպես չէ։ Այդ ծառահատումները կատարում է մարդկանց նեղ շրջանակ։

 

«Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որը երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ՝ ցանց, և ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ», – ասաց Փաշինյանը։

 

Վարչապետն ասաց, որ իրավապահները գործեր են հարուցել տարբեր անտառահատումների գործերով, բայց ԱԱԾ-ում առանձին գործ կա, որը մի այդպիսի ամբողջ ցանցի է վերաբերում։

 

«Անտառահատումների հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու», – նշեց Փաշինյանը և իրավապահներին դիմելով՝ ասաց, որ որևէ մեկը չի կարող Հայաստանի կառավարության հետ շանտաժի լեզվով խոսել։

 

Վարչապետը, սակայն, ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ մարդիկ կան, որ 30 տարի զբաղվել են անտառ կտրելով, հարստացրել են ուրիշին ու մնացել են նույն խղճուկ վիճակում։ Բայց վարչապետի խոսքով՝ պետք է այդ մարդկանց սովորեցնել առանց անտառը հատելու, զբոսաշրջության միջոցով փող աշխատելու ձևը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոդում ողբերգական վթարի ժամանակ ԱԻՆ-ից ժամանած առաջին մեքենայում քիչ ջուր է եղել․ ինչ է մանրամասնում Ֆելիքս Ցոլակյանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտա...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250