Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակը խուզարկել են քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է կատարվել ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ չմանրամասնելով, թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը։
Նշենք, որ խուզարկությունը կատարվել է երեկ՝ հուլիսի 16–ին։
Ավելի վաղ Politik.am-ը գրել է, որ խուզարկության արդյունքում առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կապարակնքել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է, և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։ Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...
Կրասնոդարում ավտովթարի հետևանքով հայ ընտանիք է զոհվել
Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ...
Սիրիայում քարկոծելով հայ կնոջ են սպանել
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջու...