ՊՊԾ գունդը հատուկ պահպանվող տարածք է, հետևաբար, միշտ է փակ քաղաքացիների համար. Ահարոնյան

Ոստիկանության ՊՊԾ գունդը հատուկ պահպանվող տարածք է, հետևաբար, միշտ է փակ քաղաքացիների համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 

Ավելի վաղ «Ադեկվատ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանն ասել էր, որ ոստիկանությունը որոշում է կայացրել քաղաքացիներին թույլ չտալ երեք տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ ծաղիկ խոնարհել։

 

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք ՊՊԾ գնդի տարածքում այսօր հարգանքի տուրքի միջոցառումներ նախատեսվում են կամ գուցե վաղ առավոտյան արդեն իսկ տեղի են ունեցել։

«Այսօրվա համար միջոցառումներ նախատեսվում են։ Դրանց մասին պաշտոնապես կարող եք տեղեկանալ մեր պաշտոնական կայքից։ Իսկ քաղաքացիները վերջին 3 տարիների ընթացքում գնում են և գնդի դրսի հատվածում առկա հուշատախտակի մոտ ծաղիկներ են խոնարհում», - նշեց Աշոտ Ահարոնյանը։