Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ ծաղկում է, և բնությունը նման ազդակ ուղարկել էր նաև անցած տարի, սակայն բավարար ուշադրություն չեն դարձրել:
Մասնագետը նշում է, որ այդ ծաղկած ջրիմուռները կարող են պարունակել բավականին լուրջ վտանգ, քանի որ բոլոր ջրիմուռներն արտադրում են տոքսիններ և դրանք խիստ վտանգավոր են մարդու, կենդանիների առողջության համար: Այդ տոքսիններից են բիոտոքսինները և ցիտոտոքսինները: Ցիտոտոքսինները կարող են սպանել բջիջը, իսկ բիոտոքսիններն ունակ են մահ պատճառել:
«Կարելի է ասել, որ ստեղծված վիճակը հանցավոր անգործության արդյունք է, քանի որ, երբ բնությունն ազդակներ է տալիս, անմիջապես պետք է միջոցներ ձեռնարկվեն»,- ասել է Գրիգոր Գրիգորյանը:
Գրիգորյանը պատմում է, որ այդ տոքսիններն ունակ են մտնել նույնիսկ սննդային շղթա: Անդրադառնալով Սևանի տարածքում ապրող տնտեսվարողների կազմակերպած ցույցին՝ Գրիգորյանը նշեց, որ այդ մարդկանց պատշաճ չեն տեղեկացրել, թե ինչ վտանգների մասին է խոսքը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջողվեց...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...