Կոտայքի մարզպետը պահանջում է անվավեր ճանաչել Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը
Կատայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 4 տարի առաջ կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Կոտայքի մարզպետի հարցադիմումը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել դատավոր Արթուր Ծատուրյանին:
Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները շուրջ 30 տարի համայնքը ղեկավարած Ֆրոնտիկ Թւոսյանի 72–ամյակի կապակցությամբ նրան նվեր էին մատուցել և 2015 թվականի մարտի 24-ի որոշմամբ՝ համայնքի 18 փողոցներն անվանվել են նրա անունով։
Փողոցները Թևոսյանի անունով անվանափոխելու ավագանու որոշումն ընդունվել էր 11 կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայներով:
Նախկին գյուղապետի 60-ամյակի կապակցությամբ էլ գյուղի երաժշտական դպրոցն էին անվանակոչել իր անունով։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...
Կրասնոդարում ավտովթարի հետևանքով հայ ընտանիք է զոհվել
Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ...
Սիրիայում քարկոծելով հայ կնոջ են սպանել
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջու...