Դուստրը ամուսնունը չէ, ընտանիքում վեճ է եղել. մանրամասներ Շիրակի մարզում մոր ու դստեր անհետ կորելու դեպքից
Ինչպես արդեն հայտնել ենք, Շրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչներ 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները որոնվում են որպես անհետ կորած։ Ըստ տեղեկությունների՝ նրանց վերջին անգամ տեսել են Գյումրու Գայի պողոտայով մի կնոջ հետ դեպի զբոսայգի քայլելիս։
ArmDaily.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Կարեն Վարդանյան հայտնեց, որ փոքր կենցաղային վեճ է եղել, տանից թողել գնացել են. «Դուստրը կնոջ երեխան էր, ամուսնունը չէր, ընդամները երկու տարվա ընտանիք էին, ընտանիքում այլ երեխաներ չկան։ Ամուսինը վեճի օրը մի փոքր խմած է եղել, դրա համար է վեճը ծագել։ Գնալու երկրորդ օրը, երբ տեսանք, որ մեր ուժերով չենք կարողանում գտնել, ամուսինը հայտնեց ոստիկանություն։ Մոտ մեկ շաբաթ է, որ անհետ կորած են»։
Վարդանյանը հավելեց, որ որոնումները դժվարացնում է նաև այն, որ մայրը առողջական խնդիր ունի ինչի հետևանքով աչքերն ավելի արտահայտված են և դեմքը փոխված է, իսկ իրենց մոտ եղած միակ լուսանկարը անձնագրի լուսանկարն է, որից բավական տարբեր է այժմ։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...
Կրասնոդարում ավտովթարի հետևանքով հայ ընտանիք է զոհվել
Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ...
Սիրիայում քարկոծելով հայ կնոջ են սպանել
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջու...