18 փողոցներից բացի, գյուղում կա Ֆրոնտիկ Թևոսյանի անվան արվեստի դպրոց. մարզպետ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու՝ 4 տարի առաջ կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:
Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:
Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ սա մարզի միակ համայնքն է, և ինքն այս հարցի մասին իմացել է մարզպետ նշանակվելու հենց առաջին օրվանից.
«Նա 1985թ -ից այդ համայնքի ղեկավարն է եղել տարբեր կարգավիճակներով: Իր անունով է անվանակոչվել շուրջ 18 մեծ և փոքր փողոց: Հատկանշական է, որ Արագածոտն գնացող գլխավոր պողոտան ևս կոչված է Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Օրենքով սահմանված կարգով՝ ես 2 անգամ ավագանուն առաջարկել են չեղարկել որոշումը»:
Մարզպետի խոսքով՝ ըստ անվանակոչման մասին օրենքի՝ փողոցը մարդու անունով կարելի է վերանվանել մահվանից 5 տարի հետո, կամ էլ այն դեպքում, երբ նա անուրանալի ծառայություն է մատուցել:
Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ 2 ամիս աշխատել է Ֆրոնտիկ Թևոսյանի հետ և վերջինիս հարցրել, թե ինչո՞ւ է այդպես վարվել. «Փոքրիկ գաղտնիք բացեմ. 18 փողոցներից բացի, Նոր Գեղիում կա նաև Ֆրոնտիկ Թևոսյանի անվան արվեստի դպրոց»:
Լուսանկարը՝ «Մեդիալաբ»-ի:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...
Կրասնոդարում ավտովթարի հետևանքով հայ ընտանիք է զոհվել
Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ...
Սիրիայում քարկոծելով հայ կնոջ են սպանել
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջու...