Պայթյուն Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում
\n\nVideo pic.twitter.com/6uFJKdi1pF
— Local Focus - Security Alerts (@LocalFocus1) July 15, 2019
Իսրայելում պայթյուն է եղել Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում, որը գտնվում է մայրաքաղաք Թել Ավիվի մոտ գտնվող բնակավայրերից մեկում։ Միջադեպը եղել է Israel Military Industries (IMI) ընկերության՝ ծխագլանային նռնակների արտադրամասում, ինչի պատճառով էլ ծխի հսկայական սյուն է բարձրացել։
Փրկարարների հաղորդումների համաձայն՝ մարդկային կորուստներ չեն գրանցվել։ Նույնիսկ մեծ քանակի ծուխը, ըստ նախնական տվյալների, որևէ վնաս չի հասցրել արտադրամասի աշխատողներին։
Այս ընկերությունը զբաղվում է իսրայելական հրազենի հայտնի տեսականու՝ «Ուզի», «Գալիլ» ատրճանակների, «Տավոր» ավտոմատների, Ադրբեջանին վաճառված LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ կայանների և այլ սպառազինության, ինչպես նաև ծխաքողարկման վերը նշված միջոցների արտադրությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաերթ` Ն. Զարյան փողոցում. ղեկին երիտասարդ տղա է եղել
Քիչ առաջ AuroraNews.am-ին տեղեկություններ հասան, որ վրաերթ է տեղի ունեցել Նաիրի Զարյան փողոցում: Տուժածը, որը երիտասարդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոդում ողբերգական վթարի ժամանակ ԱԻՆ-ից ժամանած առաջին մեքենայում քիչ ջուր է եղել․ ինչ է մանրամասնում Ֆելիքս Ցոլակյանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտա...
Քարաթափում. վնասվել են ավտոմեքենաներ. կա զոհ
Այսօր ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկվա դեպքերի մեղավորները պիտի պատժվեն խստությամբ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզից, որտեղ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը...