ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիս-Կապան ավտոճանապարհին կցորդն առանձնացել է բեռնատարից. երթևեկությունը դարձել է միակողմանի
Հուլիսի 14-ին, ժամը 13:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայի կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա.Ա.) կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ կցորդն ամրացրել են բեռնատարին:
Նմանատիպ հոդվածներ
Քարաթափում. վնասվել են ավտոմեքենաներ. կա զոհ
Այսօր ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաերթ` Ն. Զարյան փողոցում. ղեկին երիտասարդ տղա է եղել
Քիչ առաջ AuroraNews.am-ին տեղեկություններ հասան, որ վրաերթ է տեղի ունեցել Նաիրի Զարյան փողոցում: Տուժածը, որը երիտասարդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոդում ողբերգական վթարի ժամանակ ԱԻՆ-ից ժամանած առաջին մեքենայում քիչ ջուր է եղել․ ինչ է մանրամասնում Ֆելիքս Ցոլակյանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտա...