Ասֆալտապատման մեջ «կարկատան» անելու պրոցեսը պետք է վերանայել. Դավիթ Խաժակյան
Երևանի ճանապարհների ասֆալտապատման հարցում քաղաքապետարանը կարող էր նոր մոտեցում որդեգրել և նոր ստանդարտներ սահմանել, մենք ունենք որակի հետ կապված խնդիր և ունենք մոտեցման խնդիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Շատ փողոցների դեպքում ասֆալտապատման աշխատանքները բացասաբար եմ գնահատում: Պետք է վերանայել այդ «կարկատան» անելու պրոցեսը, ինչը չարվեց, ավելին` նույն կերպ հայտարարվեցին մրցույթները: Որքան քաղաքապետարանը թուլացնում է հսկողությունը, այդքան ֆինանսապես շահում են անբարեխիղճ ասֆալտապատողները»,-ասաց նա և օրինակ բերեց Արշակունյաց պողոտան՝ նշելով, որ նոր ասֆալտապատումից հետո խորդուբորդներ կան:
Անդրադառնալով Երևանում երթևեկության միջին արագությունը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ դարձնելու՝ քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկին՝ Դավիթ Խաժակյանը այն ողջամիտ չհամարեց: Նա նշեց, որ թեև երթևեկության անվտանգությունն ամենալուրջ խնդիրն է, բայց դա չի նշանակում, որ պետք է գնանք ոչ ողջամիտ սահմանափակումների: «Եթե մեքենաները սարքին են, ապա այդ մեքենաների համար 60 կմ ժամը մեր մայրաքաղաքի պայմաններում բոլորովին նորմալ արագություն է: Առհասարակ, կարծում եմ, որ նման դեպքերում պետք է գնանք համալիր մոտեցումներով և չհամարենք, որ եթե մի հանգամանք փոխում ենք, խնդիրը կարգավորվում է»,-ասաց նա:
Ըստ ավագանու անդամի` կառավարությունը և քաղաքապետարանը ընկել են երկու տարբեր ծայրահեղությունների գիրկը: «Առաջին ծայրահեղությունն այն էր, որ իշխանափոխությունից հետո այն մեքենաները, որոնք շահագործվում են ճանապարհային ոստիկանության կողմից, սկսեցին շատ ավելի քիչ նկատվել, և, կարծես, հսկողությունը ճանապարհային երթևեկության նկատմամբ հասցվեց նվազագույնի: Այնուհետև տեսնելով, որ դա խնդիր է առաջացնում անցան հակառակ ծայրահեղության՝ ճանապարհային ոստիկանության «ռեյդերին»: Առհասարակ ճանապարհին երթևեկության նկատմամբ վերահսկողությունը պարբերական գործընթաց է, և այսպես խնդրից խնդիր «ռեյդեր» անելը ոչ մի լուծման չի հանգեցնելու»,-ասաց նա:
Նա նշեց, որ կառավարությունը ծայրահեղություններից պետք է դուրս գա և ոչ զրոյացնի հսկողությունը, ոչ էլ շարունակի մարդկանց մեկ գիծ տրորելու համար տուգանելը: Դավիթ Խաժակյանն ասաց, որ կողմ է բալային համակարգին, իսկ նոր քննություններ անցկացնելուն այնքան էլ հակված չէ, քանի որ համաձայն է, որ օրինախախտ վարորդը գիտի, որ ինքը խախտում է կանոնը, բայց դիմում է այդ քայլին անպատժելիությունից ելնելով:
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...