Քիչ առաջ քաղաքացին փորձել է նետվել պատշգամբից
Հուլիսի 9-ին՝ ժամը 16:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Լոռու մարզում բախվել են ГАЗ 2110-ն ու ВАЗ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com
Հուլիսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճան...
Նարեկացի թաղամասում 18-20 տարեկան աղջկա դի է հայտնաբերվել
Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի...