Կրակոցներ Մասիսի հարսանյաց սրահներից մեկի բակում
Հուլիսի 8-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հարսանյաց սրահներից մեկի բակում կրակոցներ են արձակել: Այս մաիսն հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայով հանդերձ, հարսանյաց սրահի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով քրեական հետախույզները բերման են ենթարկել Երևանում ապրող 29-ամյա մի տղամարդու: Նա ոստիկաններին է ներկայացրել 12 մմ տրամաչափի «ՄՌ-135» մեկփողանի որսորդական հրացանը և հայտնել, որ հուլիսի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է հրացանը և հարսանյաց սրահի բակում 4-5 անգամ կրակել է օդ:
Հրացանը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
5 զոհ և 9 տուժած. նոր մանրամասներ «Զոդի կամրջի» վթարից
Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորենացու փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Հուլիսի 8-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում հրդեհ է բռնկվել....
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...