Գյումրիում վաճառքի հանված հիվանդ կենդանու միս է հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի մաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։
Միսը վաճառասեղաններին է՝առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետն ակնադիտական ուսումնասիրությամբ պարզել է, որ որոշ վաճառակետերում արդեն սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում։
«Ես կասկածում եմ, որ այս անասունը առնվազն թեյլերյոզով հիվանդ է եղել, եթե ոչ լեյտոսպիրոզով: Սատկելուց է եղել, մորթել են: Ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ, լավ տարբերում եմ կողերի չափով էլ, մսի գույնով էլ: Սա կովի միս չէ, ավելի երիտասարդ կենդանի է եղել: Խնդիրը ոչ թե անասունի տարիքն է, այլ այն, որ հոգեվարքի վիճակում մորթված կենդանի է եղել: Իրականում վիճակը սարսափելի է: Նման պայմաններում շուտվանից չի կարելի որևէ բան անել, որովհետև այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների»,- այս մասին լրատվականների հետ զրույցում ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Արսեն Թորոսյանը նոր սահմռկեցուցիչ տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի հետ կապված
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություն է հրապարակել ֆբ-յան իր էջում. Նա գրել է. Սահմռկ...
Լոռու մարզում բախվել են ГАЗ 2110-ն ու ВАЗ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com
Հուլիսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճան...