Մինչ այս պահը ստացվել են եզակի թվով ահազանգեր. Մուկուչյան

Աբովյանում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ասել է, որ առավոտյան բնականոն հունով ժամը 7.00-ից սկսել են աշխատանքները, այնուհետ որոշել է մեկնել ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներ ու տեղում ծանոթանալ իրավիճակին, գրում է Shantnews.am-ը:

 

«Երբ ժ. 14.00-ի դրությամբ մասնակցության թվերն էլ ստացվեցին, որոշեցի կատարել շրջայց, լինել տեղամասային կենտրոններում, լսել ՏԸՀ-ների կարծիքը, Աբովյանում մոտ 5 տեղամաս այցելել եմ ու նպատակ ունեմ լինել մյուս տեղամասերում»:

Անդրադառնալկով խախտումներին՝ ասել է.

 

«Ցանկացած գրառում, իրավախախտման վերաբերյալ ցանկացած հաղորդում ԿԸՀ-ն ստանում է ՏԸՀ անդամներից, վստահված անձանցից, դիտորդներից, ԶԼՄ-ների բոլոր հրապարակումներից, փորձում ենք ճշտել, պարզաբանել բոլոր հանգամանքները, ձեռնարկվում են օրենքով սահմանված հանգամանքներ: Վերջիններս իրավասու են խախտումների վերաբերյալ գրառում կատարել ՏԸՀ-ների գրանցամատյաններում, մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ունենք ժամանակահատված, որի ընթացքում կստանան գնահատական»,- նշել է Մուկուչյանը:

Նա նաև հավելել է, որ որևէ նկատառում որևէ մեկի կողմից իրեն չի ներկայացվել այն ժամանակ, երբ ինքն այցելել է տեղամասեր, վստահեցրել է, որ մյուսներում ևս կհանդիպի հանձնաժողովականներին, կլսի դիտարկումները:

 

«Դրական է գործընթացը, մինչ այս պահը ստացվել են եզակի թվով ահազանգեր, որոնք ճշտվել են, տրվել են համապատասխան հանձնարարականներ, մինչ այս պահը բնականոն հունով ընթանում է աշխատանքը»,- հավելել է նա: