Լատվիայի խորհրդարանն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Բելառուսից
Լատվիայի Սեյմն ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք արգելում են որոշակի ապրանքատեսակների ներմուծումը Ռուսաստանից և Բելառուսից։
Արգելքի տակ են հայտնվել գրքերն ու պարբերական մամուլը (առաջին հերթին՝ ռուսերենով), տեսախաղերը, սպորտային ապրանքները, խաղալիքները, հագուստն ու կոշիկները: Ապրանքների ներմուծումն արգելված է ինչպես ուղղակիորեն այդ երկրներից, այնպես էլ երրորդ երկրների միջոցով: Միևնույն ժամանակ, Լատվիայի տարածքով դեպի ԵՄ այլ երկրներ տարանցիկ փոխադրումները թույլատրված են։
Delfi պորտալի փոխանցմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 8-ը։ Փոփոխություններն իրականացվել են «Ուկրաինայի քաղաքացիական բնակիչների աջակցության մասին» օրենքում։
Ավելի վերաբերյալ Լատվիայի էկոնոմիկայի նախարարությունը կասկած էր հայտնել, որ սահմանափակումները լիարժեք կգործեն, քանի որ մանրածախ առևտրում այդ ապրանքների վաճառքն արգելված չէ։ Բացի այդ, եթե ռուսական կամ բելառուսական արտադրանքն արդեն հայտնվել է ԵՄ մեկ այլ երկրի ազատ շրջանառության մեջ, ապա միասնական շուկայի սկզբունքներով այն կարող է մուտք գործել Լատվիա։
Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները հայտարարում են, որ սա առաջին հերթին «քաղաքական ազդանշան» է:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...