Ղրիմից Ուկրաինայի ուղղությամբ հարվածների թիվը նվազել է 7 անգամ
Ղրիմից Ուկրաինայի ուղղությամբ հարվածների թիվը նվազել է յոթ անգամ։ DW-ի հետ զրույցում նման գնահատական է հայտնել Ղրիմի զբոսաշրջության նախկին նախարար Ալեքսանդր Լիևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը թերակղզին սկզբից ևեթ օգտագործել է որպես ռազմական հենակետ.
«Ավելի քան չորս տարի թերակղզու տարածքից ամսական իրականացվում էր 30-40 հարձակում՝ «Շահեդ» ԱԹՍ-ների և «Ցիրկոն» ու այլ տեսակի հրթիռների կիրառմամբ»,- նշել է Լիևը՝ հավելելով, որ հարվածները հիմնականում հասցվում էին Չաուդա հրվանդանից, Բելբեկ օդանավակայանից և Սակիի շրջանից։
Լիևի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Ղրիմի ռազմական ենթակառուցվածքներին։ Նա ընդունել է, որ դրա հետևանքով վատթարացել է նաև տեղի բնակիչների կյանքի որակը (կան էլեկտրաէներգիայի, ջրի, ինտերնետի և կոմունալ խնդիրներ), սակայն պնդել է, որ այդ մարտավարությունն արդյունք է տվել։
«Վերջին երկու ամսում Ղրիմի տարածքից Ուկրաինայի ուղղությամբ իրականացվել է ընդամենը 11 հարձակում։ Այսինքն՝ դա տվել է իր էֆեկտը»,- ամփոփել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...