Հասարակություն
Չի կարելի աղբանոցից հանել ժապավենն ու փաթաթել. Փաշինյանը` Մյասնիկյանի արձանի մոտ տիրող իրավիճակի մասին
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հուշարձանների ու այգիներում տեղադրված արձանների անմխիթար վիճակի մասին։ Առաջին հերթին խոսքը Մյասնիկյանի արձանին կից սյուների վրայի սալիկների մասին էր։ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց, որ դրանք պետք է կարգի բերվեն։
Ապա՝ Փաշինյանը հիշեց նորաբաց այգում արձաններից մեկի կոտրման մասին։ Ոստիկանապետի փոխարեն նիստին ներկա էր փոխոստիկանապետ Վլադիմիր Մովսիսյանը։ Վարչապետը նրան հարցրեց, թե ինչու այդ արձանը ջարդողը դեռ հայտնաբերված չէ։ Մովսիսյանն ասաց, որ տեսախցիկների նկարահանումների արդյունքում նրա անձը պարզված է, բայց այս երկու օրվա մեջ չեն հայտնաբերել։
«Շատ վատ է։ Եթե մարդը տեսախցիկի մեջ կա, երկու օր չենք կարողանում հայտնաբերել, բա որ տեսախցիկի մեջ չլինի, քանի՞ օր չենք կարա հայտնաբերենք։ Արագ հայտնաբերեք»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև հանձնարարեց Մյասնիկյանի արձանի մոտից հանել հնացած, տգեղ ժապավենները, որոնք արգելում են մուտքը այդ տարածք, և դրանց փոխարեն ոստիկանության արգելապատնեշներ դնել։ Փաշինյանը նաև նշեց, որ իր համար տարբերություն չկա, թե ով է պատասխանատուն, արձանից պոկվող քարերի հարցերը պետք է արագ լուծվեն։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3