Հասարակություն
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից այս տարվա հունվարից սկսած մինչև մայիս ամիսն արտաքսվել են շուրջ 250 հայ: Եվս 160 հայի Գերմանիան պատրաստվում է արտաքսել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասսայական «դեպորտները» գերմանական իշխանությունները պատճառաբանում են նրանով, թե ձեր երկրում հեղափոխություն է եղել, դուք դա էիք ցանկանում, հիմա գնացեք և ապրեք այնտեղ: Իսկ մի շարք հայեր, որոնք իրենց ապագան կապում էին հենց Գերմանիայի հետ, բայց նախորդ տարի ակտիվ սատարում էին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ դեսպանատների դիմաց, կոկորդ պատռելով, այսօր արդեն փոշմանել են:
Իրադարձությունների նման զարգացում իրենք չէին նախատեսել: Ավելին՝ հանգիստ իրենց տեղները եվրոպաներում նստած մեր հայրենակիցների նկատմամբ վարվում են բավական կոշտ: Անգամ դեպք է եղել, երբ մի ամբողջ փողոց են փակել ոստիկանական աշխատակիցները հայ ընտանիքին բռնի ուժով տնից դուրս հանելու և արտաքսելու համար:
Ընդ որում՝ նույնիսկ այնպիսի ընտանիքներ են տուժել ստեղծված իրավիճակից, որոնք հայտնվել են Գերմանիայում բուժման նպատակով կամ անբուժելի հիվանդություններով: Ավելին՝ պարզվում է՝ իրավիճակը պայթյունավտանգ է ոչ միայն Գերմանիայում, այլև Բելգիայում քաղաքացիություն չունեցող հայերի համար:
Բելգիայում տեղի ունեցած վերջին ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել տեղի նիդերլանդական թևը, որոնք իրենց ծրագրում որդեգրել են խիստ միջոցների դիմել համապատասխան փաստաթղթեր չունեցող փախստականների նկատմամբ:
Տեղի հայերը ամեն պահի սպասում են, որ արտաքսումների ալիք կբարձրանա նաև Բելգիայում: Հատկանշական է, որ մուսուլմանների նկատմամբ վերջիններս ավելի բարեհաճ են»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Եթե նույնիսկ Մխիթարյանը Բաքու գար, միևնույն է, պահեստայինների նստարանին էր մնալու. Արշավին
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3