Հասարակություն Կարևոր

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին

Gohar Vardanyan 8,347 դիտում
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը այսօր դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավիճակով: Կանեւսկոյը սույն թվականի հունվարի 11-ի երեկոյան «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում բերման էր ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն. նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել էր «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական հրացան: Նիստի ավարտին Արտյոմ Կանեւսկոյը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր մեքենայում հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում, ինքն ապօրինի զենք չունի: Հարցին՝ ձեր անձի դեմ ուղղված հատուկ վերաբերմունք տեսնո՞ւմ եք, Կանեւսկոյը կարճ պատասխանեց. «100 տոկոս»: Հայկական ժամանակի դիտարկմանը, որ հաճախ է հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում, նա պատասխանեց, որ չգիտի՝ ինչու է այդպես: ՀԺ-ն նշում է, որ Կանեւսկոյի անունը շոշափվում է մեկ այլ քրեական հեղինակություն Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի սպանությունը պատվիրելու մեջ: Լրատվականի հարցին՝ ճի՞շտ են այդ տեղեկությունները, Կանեւսկոյը ասաց. «Չկա տենց բան, անկապ բաներ են խոսում, հիմա, եթե տենց բաներ ասում են, ուրեմն ես դուրսը ի՞նչ գործ ունեմ»: Ճշտող հարցին՝ Դոն Պիպոյի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում, Կանեւսկոյն ասաց, թե նրան չի էլ ճանաչում: «Ոնց որ առաջին անգամ եք չէ՞ ինձ տեսնում, մենք ո՞նց կարող ենք իրար հետ թշնամություն ունենանք, նույն բանն ա»: Նա նաեւ հաստատեց այն տեղեկությունը, որ այդ գործի շրջանակում հարցաքննվել է: Հարցին, թե Հայաստանում ինչո՞վ է զբաղվում, Կանեւսկոյն ասաց, որ բարեգործական հիմնադրամ ունի: Անդրադառնալով սեւազգեստ խմբերին՝ Կանեւսկոյն ասաց, թե հանդիպել է նրանց. «Սպեցը սեւ շորերով ման ա գալիս»,-ասաց նա՝ նկատի ունենալով ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250