Հասարակություն
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,681 դիտում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից թմրամիջոց հայտնաբերելու փաստով։
Shamshyan. com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 04։30-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երեւանի բնակիչ 39-ամյա Վարդան Ղ.-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինը եղել է Mercedes G մակնիշի 001 QO 02 համարանիշի ավտոմեքենայով։ Ավտոմեքենայում եղել են նաեւ Երեւանի բնակիչներ 33-ամյա Արա Բ.-ն եւ 27-ամյա Մամիկոն Օ.-ն։
Ավտոմեքենայի նախնական զննությամբ այնտեղ հայտնաբերվել է «Մետամֆետամին» տեսակի թմրամիոցի նմանվող սպիտակ զանգվածով փաթեթ, իսկ վարորդի նստատեղի հատակի ռետինե ծածկոցի վրա՝ նույն թմրամիջոցի զանգված։
Մամիկոն Օ.-ն ոստիկաններին հայտնել է. որ հայտնաբերված «Մետամֆետամին»-ը հանդիսանում է «Կրիստալ» թմրամիջոց եւ պատկանում է իրեն։ Ոստիկանները թմրամիջոցն առգրավել են եւ նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ։ Նշված անձինք բաց են թողնվել։
Վարդան Ղ.-ն աշխատում է Երեւանում գործող «Վազ Գրուպ» ընկերության փոխտնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,356
37-ամյա տղամարդը 8-րդ հարկից նետվել է ու մահացել. Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
3,780
Աննա Հակոբյանը ասուլիսից անմիջապես հետո շտապել է հիվանդանոց. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1 րոպե
2,902
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
Gohar Vardanyan
5,029
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
262
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
313
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
534
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
257