Պատահարներ
Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն. ողբերգական վթարի երկրորդ զոհը բժիշկ է
Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախում, որի հետևանքով 2 մարդ է մահացել: ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ զոհերից մեկը՝ Էրիկ Ավագյանը, Արցախից էր, շտապ…
Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախում, որի հետևանքով 2 մարդ է մահացել:
ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ զոհերից մեկը՝ Էրիկ Ավագյանը, Արցախից էր, շտապ օգնության բժիշկ, աշխատում էր արյունաբանական կենտրոնում: Էրիկին ճանաչողները նշում են, որ լավ մասնագետ, նվիրված ընկեր, կատակասեր և անչափ բարի մարդ էր: Էրիկ Ավագյանը 29 տարեկան էր, ամուսնացած չէր:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը՝ մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Ս-ին այնուհետև շրջել ավտոմեքենան, ինչի հետևանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն և ուղևորներ՝ ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչներ՝ 1975թ. ծնված Հ. Ա-ը, 1975թ. ծնված Ս. Ս-ն և Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մահացու վրաերթի ենթարկողը` 1992թ. ծնված Հ. Ն-ն, Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի, թիկնազորի անդամներից է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթար Դավթաշենի կամրջի տակ. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Դավթաշենի կամրջի տակ` Իոսաֆյան փողոցում: AuroraNews. am-ին ուղարկված տեսանյութում երևու...
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Մասսայական ծեծկռտուք Մոսկվայում.տղամարդը տաքսու բեռնախցիկից զենք է հանում ու կրակում
Մոսկվայում հերթական անգամ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե, ինչպես են...
ԱՄՆ-ում ատրակցիոն է խափանվել. տուժածների թվում կա 10-ամյա երեխա
ԱՄՆ-ի կալիֆոռնիական Ռիվերսայդի զվարճանքների այգու «Ջրային բլրակներ» ատրակցիոնի աշխատանքի խափանման հետևանքով 3 մարդ է տու...