Պատահարներ
Հրդեհ Ղրիմի դելֆինարիումում. դելֆինները չեն տուժել
Ղրիմի Սևաստոպոլի դելֆինարիումի հրդեհը ոչնչացրել է շենքի մի մասը: Այս մասին հաղորդում է «РИА «Новости»-ն: Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության` կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է դելֆինարիումի տանիքը…
Ղրիմի Սևաստոպոլի դելֆինարիումի հրդեհը ոչնչացրել է շենքի մի մասը: Այս մասին հաղորդում է «РИА «Новости»-ն: Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության` կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է դելֆինարիումի տանիքը, ենթակառուցվածքների մի մասը, ինչպես նաև հուշանվերների խանութները: Նախնական տվյալներով` հրդեհը տեղի է ունեցել այսօր առավոտյան` ժամը 07.00-ի սահմաններում: Կրակի պատճառները դեռ հայտնի չեն: Կենդանիները չեն տուժել, չնայած նրանք գտնվում էին հրդեհի օջախից 10 մետր հեռավորության վրա: Սակայն որոշում է կայացվել երկու դելֆինի տարհանել: Այժմ կրակն արդեն մարվել է: Տեղում աշխատում են իրավապահները և քննիչները՝ հրդեհի պատճառը պարզելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն. ողբերգական վթարի երկրորդ զոհը բժիշկ է
Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախում, որի հետևանքով 2 մարդ է մահացել: ArmD...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթար Դավթաշենի կամրջի տակ. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Դավթաշենի կամրջի տակ` Իոսաֆյան փողոցում: AuroraNews. am-ին ուղարկված տեսանյութում երևու...
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Մասսայական ծեծկռտուք Մոսկվայում.տղամարդը տաքսու բեռնախցիկից զենք է հանում ու կրակում
Մոսկվայում հերթական անգամ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե, ինչպես են...