Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 80 միլիոն դրամի վնաս` պետությանը. Ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած…
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։
Պարզվել է նաև, որ 2009-ից 2019 թվականների ընթացքում ընկերության հարակից տարածքում ապօրինաբար օգտագործվել են ջրային պաշարներ։
Արդյունքում՝ իրավասու պաշտոնատար անձանց՝ պարտականությունները անբարեխիղճ և թերի կատարելու հետևանքով, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարձակվել են Առնոլդ Շվարցենեգերի վրա
Դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակվել են հարավաֆրիկյան Սաունդթոն քաղաք ուղևորության ժամանակ։ Միջա...
ՈՒՂԻՂ. Ցուցարարների ակցիան մայրաքաղաքի կենտրոնոական փողոցներում
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանք կոչ են անում բոլ...
ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են դատարանների մուտքերն ու ելքերը
Քաղաքացիները այսօր՝ մայիսի 20–ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերն ու ելքերը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատմել է, թե ինչն է Հայաստանում փախեփախի մթնոլորտ ստեղծում
ՀՀ-ում չպետք է լինեն այնպիսի երեւույթներ, սկսած կրթական համակարգից, վերացրած քաղաքականով, որոնք անընդհատ մարդուն ներշնչե...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0