Հասարակություն
ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են դատարանների մուտքերն ու ելքերը
Քաղաքացիները այսօր՝ մայիսի 20–ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերն ու ելքերը։ NEWS. am-ի թղթակիցը հայտնում է, որ երեք ցուցարար հավաքվել է Բարձրագույն դատական…
Քաղաքացիները այսօր՝ մայիսի 20–ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերն ու ելքերը։
NEWS. am-ի թղթակիցը հայտնում է, որ երեք ցուցարար հավաքվել է Բարձրագույն դատական խորհրդի առջեւ։ Քիչ առաջ ժամանել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, սակայն հրաժարվել է պատասխանել իր հրաժարականի մասին հարցին։
Նշենք, որ ցուցարարները փակել են նաեւ Սահմանադրական դատարանի մուտքը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարձակվել են Առնոլդ Շվարցենեգերի վրա
Դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակվել են հարավաֆրիկյան Սաունդթոն քաղաք ուղևորության ժամանակ։ Միջա...
ՈՒՂԻՂ. Ցուցարարների ակցիան մայրաքաղաքի կենտրոնոական փողոցներում
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանք կոչ են անում բոլ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Ռոբերտ Քոչարյանին դիմավորում թոռնիկները
Նախօրեին դատարանը որոշում կայացրեց փոխել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և Արցախի նախկին ու ներկա նախագա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 80 միլիոն դրամի վնաս` պետությանը. Ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0