Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատմել է, թե ինչն է Հայաստանում փախեփախի մթնոլորտ ստեղծում
ՀՀ-ում չպետք է լինեն այնպիսի երեւույթներ, սկսած կրթական համակարգից, վերացրած քաղաքականով, որոնք անընդհատ մարդուն ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի: Այս մասին, այսօր՝ մայիսի…
ՀՀ-ում չպետք է լինեն այնպիսի երեւույթներ, սկսած կրթական համակարգից, վերացրած քաղաքականով, որոնք անընդհատ մարդուն ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա Հայաստանում թիվ մեկ թշնամին է:
«Սա այն ֆենոմեն է, որ իր հետեւից բերում է աղքատություն ու հուսահատություն: Դա բերում է նրան, որ մեր երկրում փախեփախի մթնոլորտն է ձեւավորվում, որ մեկ է էստեղ հեռանկար չկա, եկեք մի բան փախցնենք, տանենք յոլա գնանք»,-ասաց նա:
Վարչապետը կարեւորեց ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի թեման՝ նշելով, որ իրենք կառավարությունում մտածում են որեւէ ընկերություն առողջացնել եւ բաժնետոմսերը հանել ազատ վաճառքի՝ ոլորտը զարգացնելու նպատակով:
Փաշինյանի խոսքով, դա հնարավորություն կտա ընկերություններին ներդրումների համար միջոցներ ձեռք բերել բաժնետոմսերի վաճառքի ճանապարհով, քաղաքացիներն էլ բաժնետոմսերում ներդրումներ անելու հնարավորություն են ստանում. «Երբ մենք ասում ենք, որ բանկերում ավանդներն աճում է, արագ հակադարձ քննադատություն է հնչում, թե քաղաքացիները ներդնելու ուրիշ տեղ չունեն: Իսկապես սա մեծ խնդիր է: Աշխարհում ներդրումների լավագույն ձեւերից մեկը բաժնետոմսերում ներդրումներն են՝ IPO-ների միջոցով»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 80 միլիոն դրամի վնաս` պետությանը. Ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման...
ՈՒՂԻՂ. Սկսվել է Երևանի ավագանու նիստը. Օրակարգում որոշ փողոցներ «սրբացնելու» հարցն է
Երեւանի ավագանին հերթական նիստն է գումարել, որի օրակարգում 14 հարց է: Ստորեւ ներկայացնում եմ նիստի օրակարգը. 1. Երեւանի...
ՈՒՂԻՂ. Ընթանում է Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ ոստիկանության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրազ փողոցի հյուրանոցներից մեկում գումար են հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնա...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0