Եկեղեցին Փաշինյանի առջեւ պայման է դրել. «եթե հարկեր եք ուզում, ուրեմն...». Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս տեղի ունեցած եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի նիստը, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հարթ չի անցել: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած որեւէ որոշում չի կայացվել, բայց հարցադրումների միջոցով ակնհայտ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ակնկալիքը եկեղեցուց: Խոսքը, մասնավորապես, վերաբերել է հարկային քաղաքականությանը: Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ կարող են եւ հարկերը լրիվ չափով մուծել, բայց իրավաչափորեն պահանջելով, ասենք, պետության կողմից եկեղեցուն պատճառված վնասը: Օրինակ՝ ակնարկելով, որ եկեղեցին կարող է պահանջել, որ իրեն վերադարձնեն Մատենադարանում պահպանվող բոլոր ձեռագրերը, որոնք ազգայնացվել են բոլշեւիկյան հեղափոխության արդյունքում, ինչպես նաեւ այն վնասները, որ կրել են այդ տարիներին՝ զրկված լինելով իրենց սեփականությունը հանդիսացող գույքի բնականոն շրջանառությունից ակնկալվող եկամուտներից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Պատահարներ