Ինքնաթիռի կործանման հետևանքով Լիբիայի ԳՇ պետը մահացել է
Լիբիայի ազգային միասնության կառավարությունը պաշտոնապես հաստատել է բանակի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադի մահը։
Նրան տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Թուրքիայում՝ Անկարայից մեկնելուց անմիջապես հետո։
«Ողբերգական և ծանր այս միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից պաշտոնական այցից վերադառնալու ընթացքում։ Այս ծանր կորուստը հսկայական հարված է ազգի, զինված ուժերի և ողջ ժողովրդի համար»,- ասված է Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի հայտարարության մեջ։
Վարչապետը հայտնել է նաև, որ ինքնաթիռում գտնվել են Լիբիայի ցամաքային զորքերի հրամանատարը, զինվորական արտադրության վարչության ղեկավարը, գլխավոր շտաբի պետի խորհրդականը և լուսանկարիչը։
Ինքնաթիռի կործանման պատճառը դեռևս հայտնի չէ։
Դբեյբան պաշտպանության նախարարին հանձնարարել է Անկարա ուղարկել պաշտոնական պատվիրակություն՝ հետաքննության ընթացքը վերահսկելու նպատակով։
Լիբիայի քաղաքական հարցերով նախարար Վալիդ Էլլաֆին Libya Alahrar հեռուստաալիքին հայտնել է, որ ինքնաթիռը վարձակալված է եղել Մալթայում, սակայն, նրա խոսքով, «բավարար տեղեկություններ չկան դրա սեփականատիրոջ կամ տեխնիկական պատմության վերաբերյալ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Ոսկու գինն աճել է
NYMEX բորսայի դեկտեմբերի 22-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Լուվրի թանգարանը հայտնի կողոպուտից հետո մետաղական ձողեր է տեղադրել․ մանրամասներ
Լուվրի թանգարանը մետաղական ձողեր է ամրացրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին, որտեղից գողերը վերջերս ներխուժել էին և...